HA-SS​​​
​fest

INTERNATIONAL
ART & MUSIC FESTIVAL

GENERAL SPONSOR

5-14
OCTOBER

immersive experiences

​   ​Oct  6 - 14th 2018

Hearing Art Seeing Sound
Արվեստ Առանց Սահմանների միջազգային Փառատոն
Ժամանակակից արվեստի և երաժշտության փառատոնն իր մեջ ներառում է արվեստի տարբեր դրսևորումներ, ինչպես նաև ձևավորում աշխատանքների ներգրավման մի նոր հարթակ: Փառատոնի գաղափարի հիմքում համագործակցության  ձևաչափն է, որը միավորում է արվեստագետներին և արվեստի տարբեր ճյուղերը:
Փառատոնը համակարգվում է Progressive Art  գործակալության կողմից
Ողջ պատմության ընթացքում կոմպոզիտորներին եւ արվեստագետներին հուզել է միևնույն միտքը՝ նրանք հաճախ են փորձել հասնել նույն արդյունքին: Հեկտոր Բեռլիոզը փորձում էր արվեստի մեջ զարգացնել անմիջական երկխոսության գաղափարը,  Ռիչարդ Վագները ցանկանում էր միավորել բոլոր արվեստները՝ համարելով այն վերջնական գեղարվեստական ձեռքբերում, իսկ Կլոդ Դեբյուսին ուզում էր երաժշտությանն անդրադառնալ ժամանակի իմպրեսիոնիստ նկարիչների պես՝ թույլ տալով,  որ գույնը գերակայի:
 
Մենք՝ Progressive Art գործակալության թիմը, սիրեցինք այս գաղափարը: Մեր խորին համոզմամբ այսօր ժամանակակից արվեստն ու երաժշտությունը բավականին տարանջատված են, չնայած, որ երկուսն էլ բխում են նույն աղբյուրից՝ մարդու սրտից: Ի վերջո որոշեցինք ստեղծել ժամանակակից արվեստի և երաժշտության ամենամյա փառատոն, որը կմիավորի արվեստագետներին և արվեստի տարբեր ճյուղերը:

Այս տարի փառատոնն անցկացվելու է Հայաստանում՝ Երևանում՝ ժամանակակից արվեստի սիրահարների քաղաքում: Հավանաբար կմտածեք, որ անսովոր վայր է փառատոնի անցկացման համար: Բայց համոզվելու համար  բավական է միայն տեսնեք, թե  քանի թանգարան և համերգասրահ կա այս փոքրիկ քաղաքում:
Մեր կազմակերպության գաղափարախոսությունը և պաշտոնամուտի ծրագիրը շատ պարզ են։


Մեր կազմակերպության գաղափարախոսությունը և պաշտոնամուտի ծրագիրը շատ պարզ են:

Համատեղելով ժամանակակից արվեստն ու երաժշտությունը՝ կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնք  դուրս կգան բոլոր սահմաններից: Մենք հիմնվում ենք այն միակ ճշմարտության վրա, ըստ որի արվեստը համամարդկային երևույթ է, հետևաբար  պետք է հասանելի լինի բոլորին:

Ծրագրի նպատակն է միավորել արվեստի անհամատեղելի տեսակները` փորձելով  ներկայացնել դրանց ընդհանուր մոտեցումները:
 
Հանդիսատեսը հնարավորություն կունենա լսել երաժշտությունը նորովի և դիտարկել արվեստը մեկ այլ տեսանկյունից։ Այն իր հերթին կհանգեցնի ընդունված ավանդական տեսակետի փոփոխմանն՝ արվեստի մի որևէ նոր գործ  ուշադիր զզնելու և հաղորդակցական մոտեցում ցուցաբերելու փոխարեն.  դիտողը կտեղափոխվի մեկ այլ՝ առավել  հոգևոր մթնոլորտ, որտեղ նա կարող է պարզապես լինել  արվեստում և արվեստի հետ:


Ներկայիս ծրագրում համագործակցում են 11 կոմպոզիտոր և 12 նկարիչ: Կոմպոզիտորները գալիս են աշխարհի տարբեր ծայրերից. այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Շվեյցարիայից, Չինաստանից և Միացյալ Թագավորությունից: Նկարիչները հայ ժամանակակից արվեստի կարկառուն ներկայացուցիչներն են՝ Արթուր Սարգսյան, Գարիկ Կարապետյան, Վահե Բերբերյան, Սեմ Գրիգորյան և այլոք:

  • Համագործակցությունը կտևի չորս օր՝ Երևանում կազմակերպելով տարբեր միջոցառումներ, ներառյալ արվեստագետների և կոմպոզիտորների կողմից տրվող վարպետության դասեր: 

  • Այս գեղարվեստական բանախոսությունների շնորհիվ ցույց կտրվի, որ արվեստում հակասություններ գոյություն չունեն
 
  • Փոխադարձ հարգանքի և տարբեր մշակույթների ուսումնասիրման միջոցով՝ մենք ձգտում ենք ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա արվեստի բոլոր ճյուղերին հաղթահարել սոցիալ-քաղաքական խնդիրները: Արդյունքում մենք կունենանք մի համընդհանուր արվեստի ճյուղ՝ նախատեսված բոլորի համար՝ անկախ կրոնական հայացնքներից և ազգային  պատկանելիությունից:   
 

Armenian Center for Contemporary Experimental Art (ACCEA/NPAK)
Նորարար փորձառական արվեստի կենտրոն՝ ՆՓԱԿ
Ծագումով ամերիկահայ  զույգի՝ Սոնիա և Եդուարդ Բալասանյանների շնորհիվ,  1990 ականներին հիմնադրվեց Նորարարփորձառական արվեստի կենտրոնը՝ հայտնի ինչպես  ՆՓԱԿ, որի նպատակն էր զարգացնել Հայաստանում ժամանակակից արվեստը: Կենտրոնն աշխատում է երկու ուղղությամբ՝ միջազգային ժամանակակից արվեստը բերելով և ներկայացնելով Հայաստանում և հակառակը՝ աջակցելով մեր ժամանակակից, ավանգարդ արվեստագետներին ներկայանալու միջազգային հարթակներում: Գրեթե յուրաքանչյուր հայ ժամանակակից արվեստագետ հենց այս կենտրոնում է ներկայացել իր դեբյուտով և հետագայում միջազգային ճանաչում ձեռք բերել հենց ՆՓԱԿ-ի աշխատանքի  շնորհիվ: Մինչև 2009 թվականը, երբ պետությունն ինքը ստանձնեց հայ արվեստը միջազգային հարթակներում ներկայացնելու պատասխանատվությունը, ՆՓԱԿ-ի շնորհիվ  էր,  որ կազմակերպվեց և ապահովվեց Հայաստանի մասնակցությունը Վենետիկի Բիենալեում: Ավելացնենք նաև, որ ՆՓԱԿ-ը համագործակցության փորձեր է անում տեղի արվեստի համայնքի և համայն աշխարհի սփյուռքի հայ համայնքների ներկայացուցիչների հետ՝ փորձելով նպաստել հայ  արվեստի և գրականության զարգացմանը:

 
HASS Guitar Festival Concert Series  
HASS կիթառի փառատոն-համերգաշարը ներկայացնում են աշխարհահռչակ դասական կիթառահարներ Ռաֆայել Ագիռե Մինարոն, Էմրը Գոկալպը և Սրդջան Բուլատը: Երաժիշտները կներկայացնեն իրենց ազգային և ժամանակակից ստեղծագործությունները: 
2016 թվականի հուլիսի 5-ին և 6-ին՝ փառատոնի անցկացման վայրը՝ Cafesjian Music Hall
​Komitas Museum

ProgressiveArt Agency

մեր մասին

visit our website

 Progressive Art Գործակալություն

«Չնայած որ Վանը, Բենը և ես  ծագումով շատ տարբեր ենք և սովորել ենք տարբեր կոնսերվատորիաներում, այդ թվում Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայում և  Ուելսի երաժշտության և դրամայի թագավորական քոլեջում, մեզ միավորել է մի համընդհանուր գաղափար՝ ստեղծել երաժշտական նախագծեր, որոնք  դուրս կգան բոլոր սահմաններից:
Հենց այս գաղափարն էր, որ խթան հանդիսացավ Հայաստանում և Ղազախստանում ստեղծելու այս գործակալությունը՝ համագործակցելով աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող երաժիշտների և արվեստագետների հետ:
Ինքներս լինելով դասական երաժիշտներ և կոմպոզիտորներ՝ հստակ գիտակցում ենք ժամանակակից արվեստի պահանջներն ու կարիքները: Մենք ջանում ենք միավորել արվեստի բոլոր բնագավառները՝ ցույց տալով դրա բազմազանությունն ու լայն հնարավորությունները, միջոցառումների միջոցով՝ ավելացնում արվեստի հանդեպ հետաքրքրությունը: 
Ուսանելով աշխարհի ամենահեղինակավոր ակադեմիաներում՝ մենք ոչ միայն ստացել ենք գիտելիքի մեծ պաշար, այլ նաև անգնահատելի հնարավորություն՝ կապ ստեղծելու աշխարհի տարբեր հայտնի արվեստագետների, երաժիշտների և կինեմատոգրաֆիստների հետ: Այսպիսով, միավորելով արվեստի նկատմամբ ունեցած մեր նվիրվածությունն ու սերը մեր գիտելիքների հետ, ինչպես նաև ներառելով այն տաղանդավոր արվեստագետների տպավորիչ ցանկը, որ ունենք մեր ձեռքի տակ, մենք ցանկանում ենք արվեստը տեղափոխել մեկ այլ հարթակ, որի շնորհիվ  կբացահայտվեն շատ տաղանդավոր երիտասարդ արվեստագետներ և կոմպոզիտորներ: 
Մենք ուզում ենք մեր ներդրումն ունենալ արվեստի զարգացման գործում: Ուզում ենք  կազմակերպել նոր և համարձակ մշակութային և գեղարվեստական միջոցառումներ, հետևաբար նպատակայնորեն կիրառելու ենք մեր ամբողջ ստեղծագործական ներուժը և փորձելու ենք խթանել   ստեղծագործ ուժերին բավարարելու մեր պահանջները և զարգացվածության մակարդակը»:

Ասսել Աբիլսեյտովա՝ Progressive Art գործակալության համահիմնադիրներից: