HA-SS​​​
​fest

INTERNATIONAL
ART & MUSIC FESTIVAL

5-14
OCTOBER

GENERAL SPONSOR

immersive experiences

​   ​Oct  6 - 14th 2018

 International Art & Music CollabFestival
 JULY 4 - 9th 2016

en
рус
հայ

hassfest

 hearing art
seeing sound 

Armenian Center of Contemporary and Experimental Art
Modern Art Museum of Yerevan
Galentz Museum
Dalan Art Gallery
Komitas Museum
Cafesjian Concert Hall

Yerevan, Armenia

 International Art&Music CollabFest 
JULY 4 - 9th 2016

 HASS GUITAR FEST 2016

 July 4 - 9 2016

 Komitas Museum
​ Cafesjian Art Center

David Russell
forward to hassfest
“The Hass Guitar Fest in Armenia is a wonderful initiative to share the beauty of guitar music.
All the musicians are world class guitar players. I enjoy their wonderful playing and I am sure they will enchant and amaze the audience in Yerevan, Armenia.”
                                                             David Russell                                                                   
Grammy Award Winner

Yerevan Fest

en
հայ
Komitas Museum & Institute 
Solo Concert - July 5th 7:00PM
Սրդջան Բուլատ 
Խորվատիա
Սրդջան Բուլատը,( ծնված 1986թ. հոկտեմբերի 20-ին), Խորվաթիայի Սպլիտ քաղաքից է, դասական կիթառահար է, բազմաթիվ մրցանակների դափնեկիր: Դասական կիթառահարների ամենահեղինակավոր միջազգային  մրցույթներում՝ գրեթե բոլորում, հաղթական տեղեր է զբաղեցրել, այդ թվում նաև՝ 2011 թվականին Իսպանիայում՝ Բենիկասիմում անցկացվող «Ֆրանցիսկո Տառեգա» մրցույթում: Սրդջանը  2012 թվականին «Naxos»-ի համար ձայնագրել է իր անհատական ձայնասկավառակը, որը լույս է տեսել 2012-ի  սեպտեմբերին: 
2014 թվականի հուլիսին Սրդջանը գերազանցությամբ ավարտել է 
Լոնդոնի թագավորականերաժշտական ակադեմիան, որտեղ ստացել է  «ABRSM»  հեղինակավոր կրթաթոշակը:​
Program
Ticket
Masterclass
Cafesjian Center for Arts
Solo Concert - July 6th 8PM
Էմրե Գոկալպ
Թուրքիա,Միացյալ թագավորություններ
10 տարեկանից սկսել է մասնակցել վարպետության դասերի և արդեն 11 տարեկանից բազմաթիվ մրցանակներ է ստացել  միջազգային մրցույթներում:
Գոկալպն առաջին տեղն է գրավել Ֆրանսիայի Օրլեան քաղաքում 1999 թվականին կայացած դասական կիթառի մրցույթում, 2000 թվականին Թուրքիայի Անկարա քաղաքում կայացած «Անտոնիո Լաուրոյի» դասական կիթառի 3-րդ մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը: 2002 թվականին Բուլղարիայի Վելինգրադ քաղաքում կայացած դասական կիթառի մրցույթում և առաջին Բալկանյան փառատոնում զբաղեցրել է առաջին տեղերը: 
Այնուհետև Գոկալպը Էրասմուս ուսանողական փոխանակման ծրագրով 6 ամիս սովորել է Իսպանիայում՝ Մադրիդի առաջնակարգ կոնսերվատորիայում, որտեղ նրան դասավանդել է Միգել Տրապագան: 2011 թվականի հունիսին Գոքալպը ստացել է բակալավրի կոչում: «Բորուսան Քոքաբիյիկ» հիմնադրամի կողմիցտրամադրվող կրթաթոշակի շնորհիվ Գոկալպն ուսանել է նաև Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայում,  ստացել մագիստրոսի կոչում:​  http://www.emregokalp.co.uk
Վաղ հաջողություններից հետո ուսանել է Անկարայի Պետական կոնսերվատորիայի բակալավրի ծրագրում: 2008-2009-ից  տեղափոխվել է Լոնդոն՝ Թագավորական երաժշտական ակադեմիայի կիթառի բաժնի ղեկավարի՝ պրոֆեսոր Մայքլ Լևինի մոտ 5 ամիս մասնավոր դասընթացներ անցնելու: 
Ticket
Masterclass
Program
  
Մաթեուս Դելա Ֆոնտե 
  
Cafesjian Center for Arts
Solo Concert - July 6th 8:00PM

Բրազիլիա

Մաթեուս Դելա Ֆոնտեն Շտուտգարտի կոնսերվատորիայի կամերային երաժշտության կիթառի դասախոս է :Կիթառի բազմաթիվ միջազգային մրցույթներում նա ճանաչվել է հաղթող, զբաղեցրել է  բարձր տեղեր և արժանացել այնպիսի մրցանակների, ինչպիսիք են` Բախի ստեղծագործության Լավագույն Մեկնաբանումը (IV. Internationaler Gitarrenwettbewerb Iserlohn, Գերմանիա, 2010թ.) և Բրազիլական Երաժշտության Լավագույն Մեկնաբանը (II. Premio Paraíba de Música Brazil, 1998թ.):
Մաթեուս Դելա Ֆոնտեն հրավիրվել է եվրոպական և Լատինամերիկյան երկրներ ելույթ ունենալու և անց է կացրել համերգներ ու վարպետության դասեր հանրահռչակ փառատոներում, ինչպիսիք են Internationale Gitarrenfestspiele Nürtingen (Գերմանիա), 25- Կիթառի Փառատոն Mikulov (Չեխիայի Հանրապետություն) և I.

 Սալվադոր-Բահիայում (Բրազիլիա) ծնված Մաթեուս Դելա Ֆոնտեն ուսանել է կիթառը Սալվադորում, Բարսելոնայում և Շտուտգարտում` դասավանդվելով Մարիո Ուլլոայի, Ալեքս Գարրոբեի և Յոհաննես Մոննոյի կողմից: 
Նա գերազանց ավարտել է ընդլայնված ուսուցումը Շտուտգարտի Երաժշտության Կոնսերվատորիայում:
Կայք: http://www.mateusdelafonte.com
Encuentro Internacional de Guitarra (Պերու):  
2010թ.-ին նրա Sarabande & Samba դեբյուտային 
​սկավառակը, որում ընդգրկված էին աշխատանքներ Գերմանիայից, Իսպանիայից և Բրազիլիայից, արժանացավ բարձր գնահատանքի մասնագիտացված մամուլի կողմից: 2013թ.-ի աշնանը դրան հաջորդեց Paisagem Brasileira-ն` Բրազիլական Լանդշաֆտը: Այս երկրորդ սկավառակը, մասնավորապես Շորո (Choro) երաժշտական ​​ոճը, նվիրված է Մաթեուս Դելա Ֆոնտեի հայրենիքին:   
Նա համերգներ է ունեցել  սոլո կիթառ, կիթառի եռյակի և Կիթառ ու Նվագախումբ կազմերով եւ ներկայացրել է  բազմաթիվ համաշխարհային պրեմիերաներ:

Ticket
Masterclass
Program
  
Ռաֆայել Ագիրե

  
Cafesjian Center for Arts
Solo Concert - July 8th 8:00PM

 Իսպանիա

Ռաֆայել Ագիրեյը միջազգայնորեն ճանաչված երաժիշտ է, ում երաժշտության խորը ըմբռնումը, շլացուցիչ վարպետությունն ու անասելի բազմազան ռեպերտուարը ուղևորել են նրան 22 երկրներ: Միջազգային մրցույթներում 13 առաջին մրցանակները (իսպանական ռեկորդ), այդ թվում, Pro Musicis (Նյու Յորք) եւ Tárrega (Բենիկասիմ), բացառիկ կարիերա ստեղծելու հնարավորություն ընծայեցին: Այսօր նա ամենահեղինակավոր կիթառահարներից մեկն է, ով հետևում է Անդրես Սեգովյայի և Նարսիսիո Եպեսի հիմնադրած իսպանական ավանդույթին: Նախորդ սեզոնների նշանակալի իրադարձությունների թվում  են նրա մենահամերգները այնպիսի առաջատար համերգասրահներում, ինչպիսիք են` Կարնեգի  Դահլիճը, Վիեննա Կոնցերտհաուսը, Չայկովսկու Դահլիճը Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիան, Լոնդոնի Սուրբ Ջոն Սմիթ հրապարակը, Gasteig Մյունխենը, Համբուրգ Laeiszhalle-ը, Palau de la Musica Վալենսիան և Tonhalle Դյուսելդորֆը: Միջազգային մամուլը նրա կատարումը բնորոշել է որպես «օրհնություն» (Mainz Echo) և «հասունություն ու ինտենսիվություն» (Ritmo ամսագիր), ինչի

համար նրա ծննդավայրը նրան ընծայեց «Málaga Joven Award 2011»: Ռաֆայելը ներկայացրել է Գրեմմիի մրցանակակիր Սերժիո Ասսադի,  Խոակին Քլերչի, Ագուստին Կաստիլլա Ավիլայի Դավիթ դել Պուերտո և Դանիել Ռիալի  աշխատանքների պրեմիերաները: Նա աշխատել է նվագախմբերի հետ, ինչպիսիք են Մոսկվայի Նոր Ռուսաստան Սիմֆոնիկ Նվագախումբը, Բադեն-Բադեն Ֆիլհարմոնիկ Նվագախումբը, Thüringer Ֆիլհարմոնիկ Նվագախումբը, Pforzheim Կամերային Նվագախումբը, Neue Philharmonie Westfalen-ը, Málaga Ֆիլհարմոնիկ Նվագախումբը, Extremadura Սիմֆոնիկ Նվագախումբը և Սիրիայի Ազգային Նվագախումբը: Նրա չորս ձայնագրությունները Naxos-ի, KSGExaudio-ի ու RTVE հետ  ստացել են բարձրագույն միջազգային ճանաչում, ինչպես օրինակ Լատինական Գրեմմիի նախընտրական անվանակարգի առաջադրումը, և հեռարձակվել են հետևյալ կայաններով. BBC, CBS, NPR, Radio Stephansdom Vienna Բավարիայի ռադիո, MDR, Radio Nacional de España, նոր Classic FM Տորոնտոյում:
Կայք: http://www.rafael-aguirre.com
Ticket
Masterclass
Program
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐԸ 
  1. Հուլիսի 6-ի և 8-ի համերգների տոմսերը կարող եք ձեռք բերել Գաֆեսճյան թանգարանից,
    իսկ հուլիսի 5-ի համերգի տոմսերը Կոմիտասի թանգարան-ինստիտուտից:
  2. 1. 2 վարպետության դաս + 1 համերգ
    10.000 դրամ`1 2 վարպետության դաս + 1 համերգային տոմս (ցանկության դեպքում , կարող եք ունենալ որպես մասնավոր դաս վարպետության դասի փոխարեն)
  3. 2. 3 վարպետության դաս + 1 համերգներ
    15.000 դրամ`3 վարպետության դաս + 1 համերգային տոմս (ցանկության դեպքում , կարող եք ունենալ որպես մասնավոր դաս վարպետության դասի փոխարեն)
  4. 3. 4 վարպետության դաս + 3 համերգային տոմսեր + Փառատոնի ամբողջական տոմս
    20.000 դրամ` 4 վարպետության դաս + 3 համերգային տոմսեր + Փառատոնի ամբողջական տոմս (ցանկության դեպքում , կարող եք ունենալ որպես մասնավոր դաս վարպետության դասի փոխարեն)
Բոլոր ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ տևողությունը կլինի 45 րոպե: Թափուր պատուհանի առկայության դեպքում կարող է երկարաձգվել մինչև 1 ժամ:
Դուք կստանաք վկայական այն կիթառահարի ստորագրությամբ, ում հետ ունեցել եք վարպետության դաս:

Քայլ 1` ընտրեք փաթեթը,
Քայլ 2` ընտրեք երաժշտին,
Քայլ 3` ներկայացեք հայտը:


Ցանկացած տեղեկատվության համար կարող եք զանգահարել մեր ներկայացուցչին` +374 (0) 55 26 12 67
Էլ-հասցե` admin@progressive-art.com
 ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ Ժամատախտակ
 Ընտրեք  փաթեթը և ուղարկեք Ձեր հարցումը
  1. JULY 7
    Mateus De La Fonte-Emre Gokalp
    10am - 1pm
    The Loft
  2. JULY 5
    Rafael Aguirre
    10am-1pm
    The Loft
  3. JULY 6
    Rafael Aguirre-Srdjan Bulat
    10am - 1pm
    The Loft
քո անունը:
ինչ երաժշտություն եք ցանկանում կատարել:
Անունը / անունները այն անձի ում հետ ցանկանում եք վարպետության դաս ունենալ.
Exact time/times:
Բջջայինի համար:
Էլ-հասցե:
ընտրեք փաթեթը: